Ավարտվեց ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ ենթահամակարգի ներդրումը ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ-ում

2014թ. դեկտեմբերին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերի ներդրումը ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ-ում:

Ենթահամակարգերի ներդրումը հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության աշխատավարձի հաշվարկը, կադրերի ներքին գործընթացները, հաշվետվությունների ստացումը:


ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ՀԾ-Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը ապահովում են հետևյալ հիմնական ֆունկցիաները.


  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number