b2b.armsoft
Տեղեկատվական ծառայություններ
b2b.armsoft հարթակը թույլ է տալիս օգտվել մի շարք տեղեկատվական ծառայություններից։
Դա ապահովում է տեղեկատվության ճշգրիտ և ժամանակին ստացումը, զգալի կրճատում և հեշտացնում է կատարվող աշխատանքները։
Կազմակերպությունների տեղեկատու
b2b.armsoft հարթակում հավաքագրված են Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր
կազմակերպությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ:
Սա ՀԾ համակարգերով աշխատող կազմակերպություններին ընձեռում է ևս մեկ նշանակալի առավելություն:
Գործընկերոջ քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն գործընկերոջ ՀՎՀՀ-ն կամ անվանումը, հնարավոր է գործընկերոջ մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից:
Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:
Քարտեզագրված կազմակեպությունների տեղեկատու
Հայկական Ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է Հայաստանում ապրանքներ պատվիրողների (խանութներ, գրասենյակներ) տվյալների հավաքագրում և քարտեզագրում:
Այս տեղեկատուն պարունակում է ոչ միայն առանձին կազմակերպությունների տվյալները, այլև յուրաքանչյուր մասնաճյուղի, դրանց գտնվելու վայրի, զբաղեցրած տարածքի, գործունեության ոլորտի մասին և այլ տվյալներ:
Տեղեկատուն չափազանց հարմար գործիք է պատվերների հավաքագրման և լոգիստիկ խնդիրներ ունեցող մատակարարների համար: Այդ կազմակերպություններին և նրանց տվյալները կարելի է տեսնել անմիջապես b2b.armsoft հարթակում`
քարտեզի վրա:
Խոշոր հարկատուներ
b2b.armsoft հարթակում ներկայացված են ՀՀ առաջին 1000
խոշոր հարկատուների մասին տեղեկատվական տվյալներ։
Տեղեկատուն պարունակում է նշված ժամանակահատվածի համար խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծության և նրանց աշխատակիցների քանակի մասին մանրամասն տեղեկատվություն։
Ֆինանսական կազմակերպությունների տեղեկատու
Տեղեկատուն պարունակում է
Հայաստանի բանկերի, վարկային և վճարահաշվարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունններ:
Այս տվյալների հիման վրա ՀԾ համակարգեր են ներմուծվում նոր բացված բանկերը և թարմացվում են գործող բանկերի տվյալները:
Արտարժույթի փոխարժեքներ
Տեղեկատուն պարունակում է ՀՀ բանկերի և Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող
արտարժույթի փոխարժեքների մասին տեղեկատվություն։
Ծառայության մեջ ներառված փոխարժեքի հաշվիչը հնարավորություն է տալիս հաշվել ընտրված արժույթների փոխարժեքները ինքնաշխատ եղանակով։
Ապրանքների միասնական տեղեկատու
Հայկական Ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է մանրածախ և մեծածախ առևտրում կիրառվող
ապրանքների
մասին տվյալների մշակում։ Ներկայումս տեղեկատուն պարունակում է 90,000-ից ավելի տնտեսական և մթերային ապրանքների մասին տվյալներ: Տեղեկատուն մշակման փուլում է և անընդհատ համալրվում է:
Ապրանքների միասնական տեղեկատուն պարունակում է տվյալներ ապրանքների անվանման, EAN ֆորմատով գծիկավոր կոդի, ԱՏԳԱԱ դասակարգչի և այլնի մասին։
Տեղեկատուն այժմ համակցված է ՀԾ-Առևտուր և ՀԾ-Հաշվապահ համակարգերի հետ։ ՀԾ համակարգերում ապրանքի քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն ապրանքի գծիկավոր կոդը կամ անվանումը, հնարավոր է ապրանքի մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից։ Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:
Դեղատան ապրանքներ
Հայկական Ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է դեղատներում կիրառվող ապրանքների մասին տվյալների մշակում։ Ներկայումս տեղեկատուն պարունակում է 10,000-ից ավելի դեղատան ապրանքների մասին տվյալներ: Տեղեկատուն մշակման փուլում է և անընդհատ համալրվում է:
Դեղատան ապրանքների տեղեկատուն պարունակում է տվյալներ ապրանքների անվանման, EAN ֆորմատով գծիկավոր կոդի, ԱՏԳԱԱ դասակարգչի և այլնի մասին։ Տեղեկատուն այժմ համակցված է ՀԾ-Առևտուր և ՀԾ-Հաշվապահ համակարգերի հետ։ ՀԾ համակարգերում ապրանքի քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն ապրանքի գծիկավոր կոդը կամ անվանումը, հնարավոր է ապրանքի մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից։ Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:
Մատակարարներ
Մատակարարները հնարավորություն ունեն հրապարակել իրենց ապրանքացանկերը b2b.armsoft հարթակում:
Գնորդները կարող են ծանոթանալ յուրաքանչյուր մատակարարի կողմից առաջարկվող ապրանքներին, ինչպես նաև` ներբեռնել ապրանքացանկերը և ներմուծել իրենց ՀԾ համակարգ:
ԱԴԳՏ դասակարգիչ
ՀԾ համակարգերում հնարավոր է ավտոմատ ներմուծել և ծառայություններին կցել
ԱԴԳՏ (Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների) դասակարգիչը։
ԱՏԳԱԱ դասակարգիչ
ՀԾ համակարգերում հնարավոր է ավտոմատ ներմուծել և ապրանքներին կցել
ԱՏԳԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգիչը։
Աշխատանքային օրացույց
Ծառայությունը տրամադրում է ՀՀ-ում նշվող տոների, հիշատակի և ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ տեղեկություն:
Օրացույցում հրապարակված տեղեկության հիման վրա ՀԾ համակարգերում թարմացվում են աշխատավարձի հաշվարկում օգտագործվող աշխատանքային օրերը և ժամերը:
Հաշվապահի օրացույց
Ծառայությունը տրամադրում է հարկերի և այլ պարտադիր վճարների, դրանց վճարման ժամկետների,
ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների (ֆինանսական, հարկային և այլն)
և դրանց ներկայացման վերջնաժամկետների վերաբերյալ տեղեկատվություն՝ հրապարակված
օրացույցում