Պայմանագիր Կոնվերս Բանկ ընկերության հետ
2013թ. ապրիլին Հայկական Ծրագրեր և Կոնվերս Բանկ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ, խմբավորել և մանրամասնեցնել տվյալները: Հնարավորություն է ստեղծվում նաև փոփոխել հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ապահովելու է`
- Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ