Պայմանագիր Գրիտտի ընկերության հետ (ԼԱ ԳԱԼԵՐԻԱ խանութների ցանց)
2013թ. ապրիլին Հայկական Ծրագրեր և Գրիտտի ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համակարգի հետևյալ մոդուլները`
- Գործընկերներ
- Վաճառք
- Մարկետինգ և նվիրվածության ծրագրեր
- Հաճախորդների սպասարկում
- Անալիտիկա
CRM համակարգը տեղադրվելու է Գրիտտի ընկերության գլխամասում և 4 վաճառքի կետերում` ապահովելով հետևյալ ֆունկցիոնալությունը`
- Գործընկերների հետ փոխհարաբերման պատմության հաշվառում
- Պոտենցիալ հաճախորդների հաշվառում
- Հաճախորդների սեգմենտավորում և անհատականացված մարկետինգի իրականացում
- Նվիրվածության ծրագրերի և բոնուսային համակարգերի մշակում
- Մարկետինգային միջոցառումների և արշավների պլանավորում, իրականացում, արձագանքների հավաքագրում, վերլուծում
- Աշխատանքների պլանավորում, հանձնարարում, կատարման վերահսկում
- Գնացուցակների և անհատական առաջարկների ստեղծում
- Պահեստի մուտքերի և ելքերի հաշվառում
- Վաճառքի գրանցում գծիկավոր կոդ կարդացող սարքի (սկաների) միջոցով
- Վերադարձրած և փոխանակված ապրանքների հաշվառում
- Հաճախորդների հայտերի, դիմումների, բողոքների հաշվառում, վերլուծում
- Մարկետինգի, վաճառքի, սպասարկման նպատակային ցուցանիշներ (KPIs) և հաշվետվությունների ստացում
- Կազմակերպության վաճառքի կետերում առկա սարքավորումների հետ համակցում
- Microsoft Outlook-ի հետ համակցում