2015թ. հունվարին Հայկական Ծրագրեր և Պրոֆ Ալ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում` CRM համակարգը:
CRM համակարգը կապահովի Պրոֆ Ալ ընկերությունում հաճախորդների կենսացիկլի ամբողջական ավտոմատացում` նոր հաճախորդների ներգրավում, վաճառքների կառավարում և հաճախորդների սպասարկման բարելավում:
ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի հետ համակցումը ընկերության ստորաբաժանումների համար կապահովի հաշվապահական համակարգում պահվող անհրաժեշտ տվյալների հասանելիություն: Այսպիսով` ընկերության աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվում աշխատանքի ժամանակ արագ հասանելիություն ունենալ հաճախորդներին վերաբերվող ցանկացած տեղեկատվության:
Ներդրվող ֆունկցիոնալությունը կօգնի էապես բարձրացնել հաճախորդների հետ աշխատանքի արդյունավետությունը: Համակարգի անալիտիկ հնարավորությունները թույլ կտան տիրապետել կազմակերպության իրական վիճակին, ստանալ տարատեսակ վերլուծություններ ու հաշվետվություններ, բարձրացնել բիզնեսի կառավարելիությունը:
Պրոֆ Ալ ընկերությունում ներդրվելու են CRM համակարգի հետևյալ բիզնես ֆունկցիոնալությունը`