2015թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում` CRM համակարգը:
CRM համակարգը կապահովի Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ ընկերությունում գնորդների հաշիվ-ապրանքագրերի անբողջական հաշվառում, մատակարարների պլանավորվող և իրականացված վճարումների կառավարում:
Հումքերի գները և արտարժույթի փոխարժեքները տրամադրող ծրագրային կապուղիների համակցումը CRM համակարգին, այն դարձնում են հաշիվ-ապրանքագրերի հաշվառման լիարժեք գործիք: Սա թույլ է տալիս CRM համակարգով փոխարինել նախկինում օգտագործվող բոլոր համակարգերը և անցնել ավելի հարմար ու արդյունավետ աշխատելաոճի:
Մատակարարների տվյալների ամբողջական բազան և պլանավորվող վճարումների գրանցման հնարավորությունը կամրապնդնեն ընկերության մատակարարներին վճարումների գործընթացի ճշգրտությունը և կառավարելիությունը:
Ներդրվող ֆունկցիոնալությունը կօգնի էապես բարձրացնել գնորդնորի և մատակարարների հետ աշխատանքի արդյունավետությունը: Համակարգի անալիտիկ հնարավորությունները թույլ կտան տիրապետել կազմակերպության իրական վիճակին, ստանալ տարատեսակ վերլուծություններ ու հաշվետվություններ, բարձրացնել բիզնեսի կառավարելիությունը:
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ ՓԲԸ-ում ներդրվելու է CRM համակարգի հետևյալ բիզնես ֆունկցիոնալությունը`