Հաշվողական ցանցեր

Դասախոս` Զավեն Նավոյան
Դասերը` Շաբաթական 2 դասախոսություն

Կարճ Նկարագրություն

Դասընթացը ներկայացնում է համակարգչային ցանցերի, մասնավորապես` ինտերնետի աշխատանքի սկզբունքները: Կքննարկենք, թե ինչպես է աշխատում ինտերնետը, սկսած ամենացածր` ֆիզիկական մակարդակից (physical layer), մինչև կիրառական մակարդակ (application layer): Կներկայացնենք ցանցի և ցանցային արձանագրությունների աշխատանքի սկզբունքները և ցանցում առաջացած խնդիրների ախտորոշման միջոցները: Կխոսենք ցանցային սարքավորումների աշխատանքի սկզբունքների մասին և կդիտարկենք պրակտիկայում հաճախ հանդիպող ցանցային կոնֆիգուրացիաների օրինակներ: Կանցկացվեն նաև լաբարատոր պարապմունքներ, որտեղ աշխատող ցանցի հիման վրա կցուցադրվեն տեսական պարապմունքների ընթացքում անցած նյութը:

Պահանջները

Նախնական գիտելիքներ: Համակարգչային համակարգերի և հավանականությունների տեսության տարրական իմացություն: Ծրագրավորման լեզվի (C++, C#, JAVA) տարրական իմացությունը ցանկալի է, բայց պարտադիր չէ:
Տնային աշխատանքներ: Տնային աշխատանքները կլինեն 1-2 դասը մեկ: Պատասխանները պետք է հետ ուղարկել 1-2 շաբաթվա ընթացքում: Կոնկրետ ժամկետների մասին կհայտարարվի դասերի ժամանակ:

Գնահատումը

Գնահատականի 50%-ը կազմվում է տնային աշխատանքների հիման վրա, մյուս 50%-ը` երկու ընթացիկ գրավորներից:

Գրականություն

  1. Stevens W. R. - TCP/IP Illustrated, Vol. 1: The Protocols
  2. Tanenbaum A. S., Wetherall D. J. - Computer Networks (5th Edition)

    Բովանդակություն
    1. Համակարգչային ցանց, սահմանաում, տիպեր (DialUp, DSL, WiFi, WiMAX, FiberOptics, Ethernet), Packet switching vs. Circuit switching.
    2. Ինտերնետի 4 շերտանի (layers) մոդելը, ցանցային մակարդակ
    3. IP արձանագրություն, ինտերնետ, IPv4, IPv6
    4. Switch/VLAN, ARP - հասցեների որոշման արձանագրություն
    5. ICMP – ինտերնետ հաղորդագրությունների կառավարման արձանագրություն
    6. Ping ծրագիր
    7. Traceroute ծրագիր
    8. IP routing, Routers
    9. Դինամիկ ուղորդման արձանագրություններ (OSPF, BGP)
    10. UDP - User Datagram Protocol
    11. Unicast, multicast և broadcast հասցեներեր
    12. IGMP - խմբերի ղեկավարման արձանագրություն
    13. DNS – դոմենային անունների համակարգ. .am դեմեններ, nslookup հրաման
    14. TCP - Transmission Control Protocol
    15. TCP միացումների հաստատում և խզում
    16. TCP սեգմենտների կրկնակի փոխանցում
    17. Փաթեթների կորստի և ուշացումների ազդեցությունը TCP արագագործության վրա (packet loss and latency)
    18. RDP, SSH և Telnet արձանագրություններ
    19. FTP – ֆայլերի փոխանցման արձանագրություն
    20. SMTP, POP, IMAP – նամակագրության արձանագրություններ
    21. HTTP աևձանագրություն, վեբ կայքեր, GET, POST հարցումներ, caching, cookies:
    22. P2P ցանցեր
    23. Ցանցային գրոհներ (DDOS attacks)