Օպերացիոն համակարգեր
Դասախոս` |
Վահրամ Մարտիրոսյան |
Դասերը` |
Շաբաթական 2 դասախոսություն, 1 գործնական
|
Կարճ Նկարագրություն
Դասընթացին ուսանողներին կծանոթացնի օպերացիոն համակարգի գաղափարի, դրա կառուցվածքի և առանձնահատկությունների հետ: Կտանք օպերացիոն համակարգի հիմնական բաղադրիչների ֆուկնցիոնալ նկարագիրը և կքննարկենք դրանց իրականացման հնարավոր եղանակները: Կծանոթանանք MINIX 3 ուսումնական օպերացիոն համակարգին և նրա տարբեր բաղադրիչների իրականացման եղանակներին:
Գրականություն
- Andrew S. Tanenbaum. Modern Operating Systems, 3-rd Edition.
- Andrew S. Tanenbaum, Albert S. Woodhull. Operating Systems Design and Implementation, 3-rd Edition.
Բովանդակություն
- Ներածություն
- Օպերացիոն համակարգի սահմանումը, հիմնական ֆունցկիաները
- Օպերացիոն համակարգերի զարգացումը
- Օպերացիոն համակարգի կառուցվածքը
- Հիմնական բաղադրիչները
- Օպերացիոն համակարգի միջուկը և նրա ճարտարապետությունը
- MINIX 3 համակարգը
- Պրոցեսներ
- Պրոցեսի գաղափարը
- Պրոցեսների ղեկավարումը
- Պրոցեսների իրականացումը MINIX3 համակարգում
- Հոսքեր
- Հրամանների հոսքի գաղափարը
- Հոսքերի ղեկավարումը
- Հոսքերի իրականացումը MINIX3 համակարգում
- Հիշողություն
- Հիշողության ղեկավարում
- Վիրտուալ հիշողություն
- Հիշողության սեգմենտային կազմակերպում
- Հիշողության էջային կազմակերպում
- Հիշողության էջերի փոխարինման ալգորիթմներ
- Հիշողության ղեկավարումը MINIX3 համակարգում
- Ներածում/արտածում
- Ներածման/արտածման սարքերի աշխատանքի սկզբունքները
- Ներածման/արտածման ծրագրային ապահովում
- MINIX3 համակարգում ներածման/արտածման իրականացումը
- Ֆայլային համակարգեր
- Ֆայլեր և թղթապանակներ
- Անվտանգություն
- Ֆայլային համակարգի իրականացումը MINIX3 համակարգում
- Ժամանակակից օպերացիոն համակարգեր
- Linux համակարգը
- Windows համակարգը
- Շարժական սարքերի օպերացիոն համակարգեր