Տվյալների բազաներ

Դասախոս` Սերգեյ Չիդեմյան, Աննա Մալխասյան
Դասերը` Շաբաթական 1 դասախոսություն, 1 գործնական

Կարճ Նկարագրություն

Այս դասընթացը ներկայացնում է Տվյալների Բազաների նախագծման և օգտագործման համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքները: Դասընթացը կսկսվի SQL լեզվի ինտենսիվ ներածությամբ: Դրանից հետո կպատմենք տվյալների բազաների ճարտարապետության տարրերը. ինչպես են պահվում տվյալները, ինչպես են կատարվում և օպտիմիզացվում հարցումները:
Դասընթացի երկրորդ կեսը նվիրված է լինելու ծրագրային միջավայրից տվյալների բազաների հետ աշխատանքի ուսումնասիրությանը։ Կդիտարկվի ADO․NET գրադարանը։

Պահանջները

Նախնական գիտելիքներ: Բարձրագույն մաթեմատիկայի իմացություն` տեխնիկական ֆակուլտետների I կուրսի մակարդակով:
Տնային աշխատանքներ: Տնային աշխատանքները կլինեն 1-2 դասը մեկ: Պատասխանները պետք է ուղարկել 1-2 շաբաթվա ընթացքում: Կոնկրետ ժամկետների մասին կհայտարարվի դասերի ժամանակ: 2-րդ կիսամյակի վերջում ուսանողները պետք է իրականացնեն և հանձնեն ծրագրային պրոյեկտ։

Գնահատումը

Գնահատականի 50%-ը կազմվում է տնային աշխատանքների հիման վրա, մյուս 50%-ը` երկու ընթացիկ գրավորներից:

Գրականություն

  1. Abraham Silberschatz, Henry Korth, S. Sudarshan: “Database System Concepts”
  2. Raghu Ramakrishnan, Johannes Gehrke : “Database management systems, 3-rd edition”
  3. Hector Garcia-Molina, Jeffrey D. Ullman, Jennifer Widom: “Database Systems: The Complete Book“
  4. ADO.NET

    Բովանդակություն
    I կիսամյակ
    1. ER մոդել
    2. Տվյալների Բազաների նախագծման ռելացիոն մոդել
    3. Պարզագույն SQL հարցումներ
    4. Նորմալ ձևերի տեսություն
    5. Տվյալների խմբավորում SQL-ի միջոցով
    6. Ռելացիոն հանրահաշիվ
    7. Միակցումներ, ենթահարցումներ
    8. Տվյալների Բազաների ֆիզիկական կառուցվածքը: Ֆայլեր, ինդեքսներ:
    9. Հարցումների կատարումը Տվյալների Բազաներում
    10. Տրամաբանական և ֆիզիկական օպերատորներ: Տրամաբանական օպերատորների արտապատկերումը ֆիզիկական օպերատորներին
    11. Հարցումների օպտիմիզացիա

    II կիսամյակ
    1. Միացման գաղափար ADO.NET-ում
    2. Pooling-ի մեխանիզմ։ DataProvider-ներ
    3. Հրամանի գաղափար։ Reader-ներ։ MARS-ի գաղափար
    4. DataSet-ի և DataAdapter—ի գաղափար
    5. Linq-ի ներածություն