Դասախոս` | Կարեն Ծառուկյան |
Դասերը` | Շաբաթական մեկ անգամ |
Հիշողության կազմակերպում։ Հասցեների և տվյալների ներկայացում։ Ամբողջ թվեր։ Առանց նշան և նշանով թվեր։ Երկուական լրացուցիչ կոդ։ Լողացող կետով թվեր։ Գումարում և հանում։ Բազմապատկում։ Բաժանում։
Օպերանդներ։ Հրահանգների ներկայացումը համակարգչում։ Հրահանգների բազմության ճարտարագիտություն։ RISC և CISC. MIPS / x86 ասեմբլեր։ Պրոցեդուրաներ և ստեկ։ C լեզվի կոմպիլյացիա և Java-ի ինտերպրետացիա։ Հրահանգների հարաբերական ծախսեր։
Ուղիներ, ճշմարտացիության աղյուսյակներ և տրամաբանական հավասարումներ։ Համակցման տրամաբանություն։ Պարզագույն թվաբանական տրամաբանական միավորի(ALU) կառուցում։ Ժամացույցեր։ Ժամանակի հաշվարկման մեթոդաբանություն։ Հիշողության էլեմենտներ։ Տրամաբանության դիզայնի կոնվենցիաներ։ Տվյալների ճանապարհի կառուցում։
Զանգվածների տեղաբաշխում, հասանելիություն։ Ներդրված, բազմամակարդակ զանգվածներ։ Ստրուկտուրաներ և հավասարեցում, x86 և հավասարեցում պարտադրող համակարգեր։ Ստրուկտուրայի լրացում C լեզվում։
Խողովակաշարեր․տվյալների ճանապարհ և ղեկավարում։ Տվյալների արգելքներ։ Ղեկավարման արգելքներ։ Ճյուղավորման կանխատոսում։ Խողովակաշարերով պայմանավորված վերադասավորում։ Կոմպիլյատորի վերադասավորում։
Քեշերի հիմունքներ։ Քեշի արտադրողականության գնահատում և լավացում։ Քեշերի կապակցվածություն։ MESI պրոտոկոլ։ Հիշողության արգելքներ։ Հրահանգների և տվյալների քեշեր։ Վիրտուալ հիշողություն։ TLB: DMA:
Հուսալիությում և հասանելիություն։ Դիսկային պահեստ։ Ֆլեշ պահեստ։ Պրոցեսորների, հիշողության և մուտք/ելքի սարքերի միացում։ Մուտք/ելքի սարքերի ինտերֆեյս պրոցեսորներին, հիշողության և օպերացիոն համակարգին։ Արտադրողականության գնահատում։ Մուտք/ելքի դիզայն։
Զուգահեռ աշխատող ծրագրերի իրագործման դժվարություններ։ Համատեղված հիշողությամբ մուլտիպրոցեսորներ։ Կլաստերներ և հաղորդագրություններ փոխանցող այլ մուլտիպրոցեսսորներ։ SISD, MIMD, SIMD, SPMD և վեկտոր: