01.01.2013 - ից ուժի մեջ է մտել ՀՕ-246-Ն Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքը
Նոր օրենքի հետ կապված ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Հաշվապահ համակարգերում կատարվել են խոշոր փոփոխություններ:
Համակարգերում նոր օրենքին են համապատասխանեցվել աշխատավարձի, արձակուրդայինի, նպաստների հաշվարկները:
Ավելացվել են «Եկամտային հարկի մասին» և «Աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցողի գրանցման հայտ» հաշվետվությունները:
Մեր պատվիրատուների համար նոր օրենքին անցումը հնարավորինս հեշտացնելու նպատակով համակարգերում ավելացել են մի շարք գործիքներ, օր.` հին հաստիքի հիման վրա նորի հաշվարկ:
Կատարվել են հսկայական աշխատանքներ` նոր տարբերակները մեր 3000 պատվիրատուներին ժամանակին տրամադրելու, նրանց մոտ համակարգային թարմացումներ կատարելու և ուսուցանելու համար: