FATCA –ով պահանջվող գործընթացների ավտոմատացումը ՀԾ-Բանկ համակարգում
ՀԾ-Բանկ համակարգում ստեղծվել է նոր FATCA մոդուլ, որը թույլ է տալիս բանկերին հեշտությամբ իրականացնել FATCA (Foreign Account Tax Compliance Act - Օտարերկրյա Հաշիվների Հարկային Համապատասխանության Ակտ) պահանջներին համապատասխան հետևյալ գործընթացները.
- ԱՄՆ հաշվետու անձանց (US Person) ավտոմատ բացահայտում և ուսումնասիրություն ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդների համար
- ԱՄՆ հաշվետու անձանց (US Person) FATCA պահանջներով դասակարգում
- Իրավաբանական անձանց և նրանց լիազորված անձանց, սեփականատերերի բացահայտում և դասակարգում
- FATCA պահանջներով դասակարգված հաճախորդների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հաշվառում, փաստաթղթերի լրացում և դրանց բազմամակարդակ հաստատումներ
- Համապատասխան հաճախորդների գծով ըստ դասերի և այլ չափանիշների հաշվետվությունների ստացում և վերլուծություն
- ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (IRS) կողմից սահմանած ձևաչափերով համապատասխան հաշվետվությունների ստացում