22.01.2015-ին Հայկական Ծրագրեր ընկերության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «FATCA հաշվետվություն» թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին Հայկական Ծրագրեր ընկերության բոլոր պատվիրատու բանկերը: Բանկերին ներկայացվեցին Հայկական Ծրագրեր ընկերության մասնագետների կողմից իրականացված «FATCA Հաշվետվության» ուսումնասիրության արդյունքները և այդ հաշվետվության ավտոմատ ստացման հնարավորությունները ՀԾ-Բանկ համակարգում: Պարզաբանվեցին տրամադրվող տեղեկատվության հետ կապված մի շարք հարցեր և համատեղ քննարկվեցին հաշվետվության ուղարկման հնարավոր միջոցները: