2014 թ. հունիսին Հայկական Ծրագրեր ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայություններ մատուցող Մակիչյան Քընսալթինգ ընկերության հետ:
Մեր գործընկերները մատուցում են ՀԾ-Հաշվապահ 6 և ՀԾ-Առևտուր համակարգերի ներդրման, պատվիրատուի մոտ ուսուցման կազմակերպման և այլ ծառայություններ:
Հայկական Ծրագրերը գործընկերների համար անընդհատ կազմակերպում է միջոցառումներ (գործընկերների աշխատակիցների ուսուցման հատուկ դասընթացներ, վերապատրաստման սեմինարներ), որոնց նպատակն է օգնել նրանց ՀԾ համակարգերի սպասարկման բարձրակարգ ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին: