Առևտրական կազմակերպության արդյունավետ գործունեության համար պահանջվում է ապրանքներ ձեռքբերելու, վաճառքի, դրամական միջոցների հոսքի, մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկների վերահսկում և կառավարում:
ՀԾ-Առևտուր համակարգը կօգնի խորությամբ լուծել այս խնդիրները, ավտոմատացնել առևտրական կազմակերպությունների գործընթացները և հեշտացնել կառավարումը:
Համակարգն ապահովում է ապրանքների առք ու վաճառքի և պահեստային գործունեության կառավարման ամբողջական ավտոմատացում: Առավելապես ուղղված է մանրածախ առևտրով զբաղվող խանութներին նաև ունի մի շարք հատկություններ, որոնք կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար:
Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ:
Ուսուցումը և համակողմանի սպասարկումն օգնում են պատվիրատուներին լավագույն ձևով օգտագործել համակարգի հնարավորությունները և արդյունավետ կառավարել առևտրական կազմակերպության գործունեությունը:
ՀԾ-Առևտուր համակարգը համակցված է b2b.armsoft ամպային հարթակի հետ, որը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային փաստաթղթեր անմիջապես առևտրային համակարգից։ Սա բացառում է փաստաթղթերը կազմելիս կամ ներմուծելիս կատարվող սխալները, նվազեցնում է ծախսերը, արագացնում է կարևոր բիզնես գործընթացները։
ՀԾ-Առևտուր համակարգի համակցումները նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների և առևտրային սարքավորումների հետ հեշտացնում են վաճառքի գործընթացը` թույլ տալով արագ սպասարկել հաճախորդին:
Համակարգը համակցված է նաև ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՊԵԿ-ի e-Invoicing համակարգերի հետ,
ինչը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը և ապահովում ժամանակի հսկայական խնայողություն:
ՀԾ-Առևտուր համակարգը կարող են օգտագործել նաև ոչ մեծ ծավալի մեծածախ վաճառքներ ունեցող կազմակերպությունները: Իսկ այն կազմակերպություններին, որոնց գործունեության զգալի մասը պատվերների հավաքագրումն ու առաքումն է, առաջարկում ենք ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգը: