ՀԾ-Բանկ
ՀԾ-Բանկ համակարգը ֆինանսական կազմակերպությունների գործունեության ավտոմատացման ամբողջական լուծում է: Այն նախատեսված է բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային և վճարահաշվարկային ընկերությունների բիզնես-գործընթացներն ապահովելու համար։
Երրորդ տասնամյակն ընթացող անընդհատ կատարելագործման արդյունքում համակարգի մեջ ներառվել են Հայաստանի և միջազգային փորձից բխող լավագույն լուծումները: Այդ լուծումների շնորհիվ մեր պատվիրատուները հնարավորություն են ստանում ավելի արդյունավետ կերպով գործի դնել իրենց մտահղացումները:
Համակարգը ֆինանսական կազմակերպության օպերատիվ ղեկավարման և որոշումների ընդունման գործիք է հանդիսանում։

Ծրագրավորման լավագույն լուծումների հետ մեկտեղ Հայկական Ծրագրեր Ընկերությունն իր Պատվիրատուներին է տրամադրում բարձրորակ սպասարկման ծառայություններ: Բազմափորձ և որակավորված անձնակազմը օգնում է Պատվիրատուներին ընթացիկ խնդրները լուծելու և աշխատանքների ավտոմատացված գործընթացը ավելի լավ կազմակերպելու հարցերում:
Բեռնել
  • ՀԾ-Բանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Բանկ համակարգի պատվիրատուներ