ՀԾ-Հաշվապահ
ՀԾ-Հաշվապահ-ը նոր սերնդի հաշվապահական համակարգ է, որի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ: Ժամանակակից ինտերֆեյսի շնորհիվ համակարգի հետ աշխատանքը չափազանց հարմար ու հաճելի Է:
ՀԾ-Հաշվապահ համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է միջին և փոքր կազմակերպությունների համար: Համակարգն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում, նաև ունի մի շարք հատկություններ, որոնք հատկապես կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար:
Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ: Անվճար ուսուցումը և համակողմանի սպասարկումն օգնում են պատվիրատուներին լավագույն ձևով օգտագործել համակարգի հնարավորությունները և առավելագույն օգուտ ստանալ համակարգից:
Ինտերնետ բանկինգի և հարկային պետական ծառայության համակարգերի հետ համակցումն ապահովում է աշխատանքի բարձր արդյունավետություն և ժամանակի հսկայական խնայողություն:
ՀԾ-Հաշվապահ-ը համակցված է
b2b.armsoft առցանց համագործակցության միջավայրի հետ:
b2b.armsoft հարթակը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլ. փաստաթղթեր` ավտոմատացնելով կարևոր բիզնես պրոցեսներ: Հարթակի հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես
ՀԾ-Հաշվապահ համակարգից:
ՀԾ-Հաշվապահ համակարգը կարող են օգտագործել նաև այն խոշոր կազմակերպությունները, որոնք ունեն հաշվապահական հաշվառման ստանդարտ խնդիրներ: Բիզնեսի պահանջների աճին զուգընթաց, կազմակերպությունը կարող է ցանկացած պահի հեշտությամբ անցում կատարել ավելի հզոր`
ՀԾ-Ձեռնարկություն համակարգին: