ՀԾ-Պատվերների hարթակ
Համառոտ Նկարագրություն
ՀԾ-Պատվերների hարթակը մատակարարների և պատվիրողների (խանութ, գրասենյակ և այլն) միջև ուղիղ կապ ապահովող վեբ-կայք է։ Պատվիրող կազմակերպությունները patver.armsoft.am կայքի միջոցով կարող են պատվիրել մատակարարների կողմից ներկայացված ապրանքները։ Պատվերները հայտնվում են մատակարարների ՀԾ համակարգերում, որտեղ էլ հեշտությամբ մշակվում են։
Ֆունկցիոնալ կառուցվածքը
Պատվիրողների համար
- Տեղեկատուներ
- Հնարավոր է դիտել մատակարարների կողմից առաջարկվող ապրանքացանկը` մանրամասն նկարագրությամբ:
- Կայքում առկա փնտրման համակարգի ճկունության շնորհիվ հնարավոր է հեշտությամբ գտնել անհրաժեշտ ապրանքները և մատակարարներին։
- Մատակարարներ
Պատվիրողը կարող է կապ հաստատել ոչ միայն այն մատակարարների հետ, որոնց հետ ինքն արդեն աշխատում է: Նա տեսնում է նաև հարթակում գրանցված մյուս բոլոր մատակարարներին: Տեսնում է նաև նրանց առաջարկած ապրանքները և կարող է կապ հաստատել նրանց հետ:
- Պատվերներ
Պատվիրողն իր պատվերը տալիս է իր համար ամենահարմար պահին, օրինակ` երեկոյան խանութը փակելուց հետո և ոչ թե այն պահին, երբ իր մոտ է եկել մատակարարի գործակալը: Պատվիրողը կարող է հետևել գրանցված պատվերների մատակարարմանը` անմիջապես տեղեկանալով դրանց վիճակների փոփոխության մասին: Կրկնվող պատվերների ստեղծումը վայրկյանների գործ է` պատճենելով արդեն ստեղծված պատվերները:
- Հաշվետվություններ
Պատվիրողը կարող է հետևել տարբեր մատակարարների հետ փոխհաշվարկներին` վճարումների, ձեռք բերումների, վերադարձերի պատմությանը:
Մատակարար կազմակերպությունների համար
- Տեղեկատուներ
Մատակարարը ներկայացնում է վաճառվող ապրանքների մանրամասն նկարագրությունները և նկարները:
- Պատվիրողներ
Մատակարարը կարող է կապ հաստատել ոչ միայն այն պատվիրող կազմակերպությունների հետ, որոնց հետ ինքն արդեն աշխատում է: Նա կարող է համագործակցել նաև հարթակում գրանցված մյուս բոլոր պատվիրողների հետ:
- Պատվերներ
Հնարավոր է դիտել պատվիրողների կողմից ուղարկված պատվերները, իսկ դրանց հետագա մշակումը կատարել ՀԾ համակարգերում: Մատակարարը ազատվում է պատվերներ հավաքագրելու համար պատվիրող կազմակերպություններ այցերից` նվազեցնելով տրանսպորտային և աշխատանքային ավելորդ ծախսերը:
Լրացուցիչ հնարավորություններ
Տվյալների պաշտպանվածություն
ՀԾ-Պատվերների հարթակում առևտրային գործարքների տվյալներ չեն պահվում: Պատվիրողների բոլոր հարցումներն անմիջապես ուղղվում են մատակարարների ՀԾ համակարգեր: Այնտեղից ստացված տվյալներն արտապատկերվում են կայքում: Հարթակում տվյալների գաղտնիությունն ու պաշտպանվածությունը լիովին ապահովված է: