ՀԾ-Վաճառքների Կառավարում
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը առևտրային ընկերությունների վաճառքի գործընթացի ավտոմատացման համալիր ծրագիր է: Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել և կառավարել առևտրային կազմակերպությունների կողմից պատվերների հավաքագրման, վաճառքի և առաքման գործընթացները:
Համակարգը բաղկացած է շարժական և գրասենյակային մասերից, որոնց մեջ իրականացվող տվյալների երկկողմանի փոխանակումը թույլ է տալիս ինչպես առևտրային գործակալների, այնպես էլ գրասենյակային աշխատակիցների համար ապահովել տեղեկատվության արագընթաց ստացումը և մշակումը:
ՀԾ-Վաճառքների Կառավարում և ՀԾ այլ համակարգերի միջև առկա կապն էլ հնարավորություն է ընձեռում գործարքների հաշվառումը դարձնել դյուրին և արագ:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը համակցված է b2b.armsoft ամպային հարթակի հետ, որը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ, ապահովում է տվյալների էլեկտրոնային փոխանակում և ավտոմատացնում է մատակարար-պատվիրող հարաբերությունները:
Համակարգի ներդրումը կատարվում է մեր բարձրակարգ մասնագետների աջակցությամբ, իսկ հետագա սպասարկման առկայությունը երաշխավորում է Ձեզ համակարգի շահագործման բարձր արդյունավետություն և կայունություն: Համակարգը կարող են օգտագործել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին առևտրային կազմակերպությունները, որոնք ցանկանում են ավտոմատացնել իրականացվող ապրանքների մատակարարման գործընթացը նվազագույն ծախսերով, միաժամանակ ապահովելով աշխատանքի բարձր արդյունավետություն:
Ձեռք բերելով
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը` ընկերությունը հնարավորություն է ստանում վերահսկելու առևտրային գործակալների կողմից պատվերների հավաքագրման և ապրանքների մատակարարման գործընթացները: Համակարգում առկա տարբեր վերլուծական հաշվետվությունները օգնում են ղեկավարներին իրականացնել օպերատիվ վերահսկողություն և բազմակողմանի վերլուծություններ: