2015 թվականի հունիսի 18-ին Հայկական Ծրագրեր ընկերությունում տեղի ունեցավ ցուցադրում-սեմինար ՀԾ-Բանկ համակարգում ավելացված առցանց վճարումների հետ կապված նոր հնարավորությունների վերաբերյալ: Սեմինարին ներկայացվեցին`
- հիմնական նպատակները և կիրառման ոլորտը
- աշխատանքի ընդհանուր սկզբունքները
- վճարումների ընդունման գործընթացը
- վճարումների ընդունումը Բանկում և ԻնտերնետԲանկ համակարգի միջոցով
- ճկուն կարգավորումներ իրականացնելու հնարավորությունները:
Ցուցադրմանը մասնակցեցին ՀԾ-Բանկ համակարգի պատվիրատու բանկերի և «Թել-Սել» ընկերության ներկայացուցիչները:
Ցուցադրման ընթացքում համատեղ քննարկվեցին մի շարք հարցեր և առաջարկություններ: Հայկական Ծրագրեր ընկերության կողմից ներկայացվեցին նաև հետագա զարգացման պլանները:
Վերը նշված հնարավորությունները ներառվել են ՀԾ-Բանկ համակարգի V150515 տարբերակի մեջ: