ՀԾ-Ձեռնարկություն
Նկարագրություն
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը հանդիսանում է խոշոր և միջին ընկերությունների ֆինանսների կառավարման համակարգ, որը ներդրված է արդեն իսկ հարյուրավոր ձեռնարկություններում:
Համակարգը մեծացնում է կազմակերպության գործընթացների վերահսկելիությունը և հնարավորություն է տալիս կայացնել խելացի որոշումներ, որոնք ուղղակի ազդեցություն ունեն շահույթի աճի և դրամական հոսքերի բարելավման, ֆինանսական ռիսկերի կառավարման վրա:
Համակարգը անընդհատ թարմացվում է. համապատասխանեցվում է օրենսդրական փոփոխություններին, մեծանում են ֆունկցիոնալ հնարավորությունները, ժամանակ առ ժամանակ ավելանում են նոր մոդուլներ:

ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ֆունկցիոնալ կառուցվածքը

Հաշվապահություն

  • Գլխավոր գիրք
  • Բանկ/Դրամարկղ
  • Դեբիտորներ/Կրեդիտորներ
  • Պայմանագրեր

Հիմնական միջոցներ

  • Հիմնական միջոցներ
  • Կառուցվող հիմնական միջոցներ

Ապրանքանյութական արժեքներ

  • Պահեստ
  • Արագամաշ առարկաներ
  • Ի պահ տրված նյութական արժեքներ
  • Մեծածախ առևտուր
  • Մանրածախ առևտուր

Ավտոտնտեսություն

Արտադրանքի ինքնարժեք

Պատվերներ

  • Ներքին պատվերներ
  • Պատվերներ մատակարարներին

Աշխատավարձ

Կադրեր


ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հնարավորությունները

Ճկուն ծրագրային պլատֆորմ

Համակարգը կառուցված է բիզնես-գործընթացների ղեկավարման ՀԾ-4X տեխնոլոգիական միջուկի հիման վրա: Այն գործող համակարգում նոր գործընթացներ նկարագրելու և եղածները փոփոխելու հնարավորություն է տալիս: Կազմակերպությունները կարող են ինքնուրույն կատարել սեփական ծրագրային մշակումներ, որոնք լիովին համակցված կլինեն ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետ, ինչպես նաև արդյունավետ համակցել այն տարբեր այլ համակարգերի հետ:

Ծրագրային կապուղի

Ծրագրային կապուղին ՀԾ-Ձեռնարկություն համակարգը այլ արտադրողների ծրագրային մշակումների հետ համակցելու հնարավորություն է տալիս: Ծրագրային կապուղու միջոցով հնարավոր է այլ համակարգերից ՀԾ-Ձեռնարկություն տվյալների պահոցներում ուղղակիորեն ստեղծել հաշվապահական կամ տեղեկատվական տվյալներ` շրջանցելով տվյալների միջանկյալ արտահանումը և ներմուծումը:

Բազմամասնաճյուղային հաշվառում

Համակարգի բազմամասնաճյուղային տարբերակում մասնաճյուղերը ունեն տվյալների միասնական համակարգում աշխատելու հնարավորություն: Դրա շնորհիվ գլխամասում իրական ժամանակում տիրապետում են մասնաճյուղերի տվյալներին և վերահսկում աշխատանքները:

Իրավասությունների կառավարում և վերահսկողություն

Յուրաքանչյուր օգտագործողի համար հնարավոր է սահմանել առանձին իրավասություններ: Օգտագործողներն ունեն մուտքի իրավասություն միայն անհրաժեշտ տվյալներին: Ադմինիստրատորի գործիքները համակարգի ֆունկցիաների հասանելիությունները ճկուն կառավարելու հնարավորություն են տալիս: Համակարգում գրանցվում և հիշվում է փաստաթղթերի հետ աշխատանքի ամբողջ պատմությունը, ինչը վերահսկելի է դարձնում օգտագործողների աշխատանքը:

Հաշվետվություններ և Վերլուծություններ

ՀԾ-Ձեռնարկություն համակարգում առկա են հարյուրավոր ստանդարտ հաշվետվություններ: Բացի դրանից համակարգը թույլ է տալիս բազմաթիվ OLAP բանաձևերի միջոցով ստանալ տարաբնույթ վերլուծական հաշվետվություններ Excel միջավայրում: Հաշվետվությունների ձևավորման մեկ այլ հզոր գործիքի` հաշվետվությունների գեներատորի միջոցով հնարավոր է ձևափոխել համակարգի ստանդարտ հաշվետվությունները, նկարագրել յուրահատուկ հաշվետվություններ, ինչպես նաև համակցել դրանք MS Excel ծրագրի հետ:

Արտադրողականություն

Համակարգը նախատեսված է մի քանի աշխատակայանից մինչև մեծ աշխատանքային խմբերի և կազմակերպությունների համար: Կատարվում է բիզնես պրոցեսների զուգահեռ մշակում, տվյալների փոխանցում և պահպանում` առանց նվազեցնելու ընդհանուր արտադրողականությունը:

Համակցում ՀԾ-ԿլիենտԲանկ և ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգերի հետ

ՀԾ-Ձեռնարկություն համակարգը երկկողմանի համակցված է ՀԾ-ԿլիենտԲանկ և ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգերի հետ, ինչպես նաև ունի տարբեր բանկերի ինտերնետ բանկինգի համակարգերի հետ համակցման հնարավորություն:

Համակցում էլ. հարկային հաշիվների և հաշվետվությունների համակարգերի հետ

ՀԾ-Ձեռնարկություն համակարգից հարկային հաշիվները արտահանվում են էլ. հարկային հաշիվների eInvoicing համակարգ, որտեղից կատարվում է մատակարարներից ստացված հարկային հաշիվների ներմուծում: Համակարգում ստացվում են նաև էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվետվությունները:

Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ

Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և Open Office միջավայրեր, ինչպես նաև առկա է յուրահատուկ տպվող տեսքեր նկարագրելու հնարավորություն:

Բեռնել
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի պատվիրատուներ