Թողարկվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նոր` 4.24.0 տարբերակը
Դեկտեմբերի 23-ին թողարկվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նոր` 4.24.0 տարբերակը: Կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ավելացել են նոր հնարավորություններ, մասնավորապես`
- ԱԱՀ-ի հաշվարկ հաշվետվությունը համապատասխանեցվել է ԱԱՀ-ի հաշվարկի լրացման կարգի 2034-Ն որոշմանը
- Ավելացել է համակարգից ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն
- Ավելացել է նոր հաշվետվություն Նյութական արժեքներ ենթահամակարգում` Հավելյալ ծախսերի և ՆԱ գնագոյացման մատյան
- Ավելացել է հիմնական միջոցների Ներքին տեղափոխման ակտ փաստաթուղթը e-Invoicing համակարգ ներմուծելու հնարավորություն
- Ավելացել են նոր OLAP բանաձևեր
- և այլն
Տարբերակում տեղ գտած փոփոխությունների և լրացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ