Պայմանագիր Աթենք ընկերության հետ

2014թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Աթենք ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է կազմակերպությունում ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Ապրանքանյութական արժեքներ

Համակարգի ներդրումը թույլ կտա ստեղծել միասնական տվյալների բազա` ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:


ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ապահովելու է`

  • Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number