ՀԾ-Հաշվապահ
Նկարագրություն
Չափազանց բարդ համակարգի օգտագործումը, փոխանակ լուծելու այն խնդիրները, որոնց համար այն նախատեսված է, կարող է ինքը կազմակերպության համար խնդիր դառնալ: Միջին և փոքր կազմակերպությունները հաճախ ունեն հաշվապահական հաշվառման խնդիրների այնպիսի լայն շրջանակ, ինչպես խոշոր ձեռնարկությունները, սակայն ունեն առավել սահմանափակ ռեսուրսներ:
Միջին և փոքր կազմակերպությունների հաշվապահության ավտոմատացման համար նախատեսված
ՀԾ-Հաշվապահ համակարգը մշակելիս հատկապես հաշվի է առնվել դրանց այս առանձնահատկությունը: Մանրակրկիտ ընտրվել է համակարգի ֆունկցիոնալությունը, ընդգրկվել են աշխատանքն առավել հեշտացնող գործիքներ, մանրամասն մշակվել է սպասարկման համակարգը: Արդյունքում
ՀԾ-Հաշվապահ-ն ապահովում է հաշվապահության բոլոր բաժինների ավտոմատացում, և միաժամանակ` աշխատուժի, ժամանակի, տեխնիկական և դրամական միջոցների մեծ խնայողություն:
ՀԾ-Հաշվապահ համակարգի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակներում:
Դիտել
ՀԾ-Հաշվապահ-ի հիմնական առանձնահատկությունները
Լավագույն գին/որակ հարաբերությունը
ՀԾ-Հաշվապահ-ի գինը շուկայում ամենացածրն է համեմատած համակարգի ֆունկցիոնալության, հաշվետվական հնարավորությունների ու տրամադրվող համակողմանի սպասարկման հետ:
Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
- Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու վրա ծախսվող ժամանակից և անհարմարությունից:
- Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:
- Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:
-
Տեղադրման և օգտագործման պարզություն
Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ հաշվապահների խորը վերապատրաստում:
Համակարգի համակողմանի սպասարկում
Հաճախորդների հետ երկարատև աշխատանքից կուտակած փորձի արդյունքում մենք մշակել ենք նրանց աջակցման տարբեր եղանակներ` համակարգից օգտվելու առավելագույն հարմարավետություն ապահովելու համար
- դասընթացներ տեխնիկապես հագեցած ՀԾ ուսումնական կենտրոնում
- հեռախոսային սպասարկում ՀԾ փորձառու մասնագետների կողմից
- հեռահար սպասարկում ինտերնետի միջոցով անմիջապես պատվիրատուի համակարգչին միացմամբ
- թեմատիկ սեմինարներ, նոր տարբերակների ներկայացումներ
- անընդհատ համալրվող հոդվածներ ՀԾ հաճախորդների սպասարկման պորտալի գիտելիքների շտեմարանում
- համակարգի ներդրման և խորհրդատվական աշխատանքներ ավելի քան 165 գործընկերների կողմից, որոնք լավագույն աուդիտորական և հաշվապահական հաշվառում վարող կազմակերպություններն են
Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
- Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում, առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:
-
-
-
-
-
- Համակցում Excel-ի հետ. շնորհիվ նոր լրամշակման, Excel-ում ավելանում են բանաձևեր, որոնք թույլ են տալիս ՀԾ-Հաշվապահ համակարգից քաղել տվյալներ: Դրանց վրա կիրառելով Excel-ի լայն հաշվարկային ու վերլուծական հնարավորությունները` կարելի է ստանալ պրակտիկորեն կամայական հաշվետվություն:
-
- Ավելի քանի 60 ներդրված հաշվետվություններ, այդ թվում բոլոր կարևոր ֆինանսական և հարկային հաշվետվությունները:
Մշտապես թարմացվող համակարգ
Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Հաշվապահ համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում տեղ են գտնում ոչ միայն օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցումներ (հաշվետվությունների նոր ձևեր, հարկերի հաշվարկման նոր կարգ և այլն), այլ նաև տարաբնույթ բարելավումներ, ավելանում են նոր հնարավորություններ` հաշվապահի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար:Մեկ կոճակով կատարվում է վերջին տարբերակի ավտոմատ բեռնում և տեղադրում:
Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն
ՀԾ-Հաշվապահ համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում` անկախ նրանից դուք օգտագործում եք համակարգի ցանցային, թե` մեկ աշխատատեղի տարբերակը:
Համակցում b2b.armsoft հարթակի հետ
ՀԾ-Հաշվապահ համակարգը համակցված է b2b.armsoft ամպային հարթակի հետ, որը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային
փաստաթղթեր անմիջապես հաշվապահական համակարգից։ Սա բացառում է փաստաթղթերը կազմելիս կամ ներմուծելիս կատարվող սխալները, նվազեցնում է ծախսերը, արագացնում է կարևոր բիզնես գործընթացները։
Հաշվապահությունն ու բանկային հաշիվների կառավարումը մեկ համակարգից
ՀԾ-Հաշվապահ-ը առաջին համակարգն է, որն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:
Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing և հաշվետվությունների էլ. համակարգերի հետ
ՀԾ-Հաշվապահ համակարգից հարկային հաշիվները արտահանվում են էլ. հարկային հաշիվների eInvoicing համակարգ, որտեղից կատարվում է մատակարարներից ստացված հարկային հաշիվների ներմուծում: Համակարգում ստացվում են նաև էլեկտրոնային եղանակով ներկայացվող հարկային հաշվետվությունները:
Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ
Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և որոշ սահմանափակումներով Open Office միջավայրեր:
Տվյալների արագ մուտքագրման նոր հնարավորություններ
Համակարգում ավելացված ներմուծման և արտահանման նոր միջոցները թույլ են տալիս էապես տնտեսել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը.
- MS Excel-ից տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի ներմուծում
- Ամբողջ տեղեկության արտահանում և ներմուծում XML ֆայլերի միջոցով:
Գումարի վերադարձման երաշխիք
Եթե ՀԾ-Հաշվապահ համակարգը լիովին չի բավարարում Ձեր պահանջներին ու ակնկալիքներին, կարող եք հետ վերադարձնել ձեռքբերման օրվանից 6 ամսվա ընթացքում և ամբողջությամբ հետ ստանալ դրա համար վճարված գումարը: