Թողարկվել է ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ համակարգի նոր` 4.20.0 տարբերակը
Հոկտեմբերի 25-ին թողարկվել է ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ համակարգի նոր` 4.20.0 տարբերակը: Ավելացել են նոր ֆունկցիոնալ հնարավորություններ, մասնավորապես`
- Դերերի վրա հիմնված իրավասությունների ղեկավարում
- Մարդկային ռեսուրսների կառավարում, որի շրջանակներում աշխատակիցների կատարած աշխատանքները հնարավոր է գնահատել գնահատման սանդղակների միջոցով
- Հաստատումների մեխանիզմ արձակուրդայինի փաստաթղթի համար
- Նոր հաշվետվություն, որտեղ ըստ աշխատակիցների արտացոլվում է աշխատանքային առաջադիմությամբ փոփոխված ցանկացած փաստ
- Նշված տողերով հերթական արձակուրդի տրամադրման հնարավորություն 1 օրվա համար
- և այլն
Տարբերակում տեղ գտած փոփոխությունների և լրացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ
այստեղ