ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածը հասանելի է Արմսվիս բանկի հաճախորդների համար
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածը հասանելի է մեր պատվիրատու բանկերից ևս մեկի հաճախորդների համար: Արմսվիս բանկը տեղադրել է ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածի սեփական հարմարեցված տարբերակը Google Play և App Store հարթակներում: Բանկի այն հաճախորդները, որոնք օգտվում են ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգից, կարող են պարզապես ներբեռնել հավելվածը սմարտֆոնի մեջ և ստանալ բանկային գործարքները հեռախոսով կատարելու հարմարավետությունը:
ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածն ապահովում է հետևյալ հնարավորությունները`
- Հաշվի մնացորդների և գործառնությունների դիտում
- Պլաստիկ քարտերի մնացորդների (ներառյալ online մնացորդը) և գործառնությունների դիտում
- Վարկերի ընթացիկ վիճակների, մարումների գրաֆիկի և կատարված գործառնությունների դիտում
- Ավանդների ընթացիկ վիճակների և կատարված գործառնությունների դիտում
- Ընթացիկ արտարժույթի փոխարժեքների դիտում
- Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների (ցուցակով և քարտեզի վրա) դիտում և փնտրում
- Փոխանցումների (սեփական հաշիվների միջև, նախապես ստեղծված շահառուների ցանկից և ՀՀ տարածքում այլ շահառուի) կատարում
- Արտարժույթի փոխանակումների կատարում
- Կոմունալ վճարումների կատարում
- Վճարումների պատմության դիտում և բոլոր տեսակի վճարումների (ներառյալ ոչ մոբայլ հավելվածում ստեղծվածների) ստորագրում, կատարված վճարումների պատճենում
- Ձևանմուշների դիտում, դրանց հիման վրա վճարումների կատարում և նոր ձևանմուշների ստեղծում
- Մուտքային և ելքային նամակների դիտում
- Նամակների ստեղծում (առանց ֆայլերի կցման հնարավորության)
- Գործողությունների մատյանի դիտում
- Գաղտնաբառի փոփոխում