Հոկտեմբերի 21-ին ժամը 11-45-ին Հայաստանի ՏՏ ոլորտում տեղի ունեցավ պատմական իրադարձություն: ՀԾ-Պատվերների Հարթակ` www.patverhartak.am կայքի միջոցով տրվեց ապրանքների մատակարարման առաջին պատվերը:
Հարթակի միջոցով պատվերը անմիջապես գրվել է Սոֆադ ընկերությունում գործող ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգում: Այնուհետև րոպեների ընթացքում հաստատվել և մշակվել է Սոֆադի կողմից:
Առցանց պատվիրված ապրանքների առաքումը Սոֆադ ընկերության կողմից կատարվում է պատվերն ստանալու հաջորդ օրը: