2014 թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր ընկերությունը համագործակցության պայմանագրեր է կնքել հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայություններ մատուցող Էյ Էմ Սի Էյ Քոնսալթինգ Քամփնի և Պրոքսի Սենտր ընկերությունների հետ: Մեր գործընկերները մատուցում են ՀԾ-Հաշվապահ 6 և ՀԾ-Առևտուր 6 համակարգերի ներդրման, պատվիրատուի մոտ ուսուցման կազմակերպման և այլ ծառայություններ: Հայկական Ծրագրերը գործընկերների համար անընդհատ կազմակերպում է միջոցառումներ (գործընկերների աշխատակիցների ուսուցման հատուկ դասընթացներ, վերապատրաստման սեմինարներ), որոնց նպատակն է օգնել նրանց ՀԾ համակարգերի սպասարկման բարձրակարգ ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին: