Պայմանագիր Լիկա Մետիս ընկերության հետ

2014թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Լիկա Մետիս ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի Լիկա Մետիս ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգը:


Վաճառքների կառավարում համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:


Վաճառքների կառավարում համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ առևտրի կետերի
  • Պատվերների հավաքագրում առևտրի կետերից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի ճկուն նկարագրման հնարավորություն ըստ ապրանքների, վաճառքի կետերի և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
Patver software_of_the_year Support center phone number