2015թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և ՄԳԱ Վոթըր ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է կազմակերպությունում ներդնել ՀԾ-Ձեռնարկություն, ՀԾ-Վաճառքների կառավարում և Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում` CRM համակարգերը:
Երեք համակարգերի համակցված ներդրումը կապահովի կազմակերպության բոլոր կարևոր բիզնես-գործընթացների ամբողջական ավտոմատացում:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը կապահովի ընկերության հաշվապահության և ապրանքանյութական արժեքների հաշվառման լիարժեք ավտոմատացում:
Վաճառքների կառավարում համակարգը հնարավորություն կտա հաշվառել գնորդների պատվերները: Գրանցված պատվերների վերլուծության արդյունքներով հնարավորություն կստեղծվի պլանավորել սեփական արտադրության և ապրանքների մատակարարումների ժամկետները և ծավալները` միաժամանակ ապահովելով իրացման շղթայի անընդհատությունը:
ՄԳԱ Վոթըր ընկերությունում ներդրվելու է CRM համակարգի հետևյալ բիզնես ֆունկցիոնալությունը`
CRM համակարգը կապահովի ՄԳԱ Վոթըր ընկերությունում հաճախորդների կենսացիկլի ամբողջական ավտոմատացում` նոր հաճախորդների ներգրավում, վաճառքների կառավարում և հաճախորդների սպասարկման բարելավում:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետ համակցումը կապահովի հաշվապահական համակարգում պահվող անհրաժեշտ տվյալների հասանելիություն անմիջապես CRM համակարգում: Այսպիսով` ընկերության աշխատակիցները հաճախորդների հետ աշխատանքի ժամանակ արագ հասանելիություն կունենան հաճախորդներին վերաբերվող ցանկացած տեղեկության:
ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգի հետ համակցումը ընկերությանը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել պատվերների առաքման գործընթացը:
Երեք համակարգերի համակցված ներդրումը կօգնի էապես բարձրացնել բիզնեսի կառավարելիությունը և հաճախորդների հետ աշխատանքի արդյունավետությունը: Համակարգերի անալիտիկ հնարավորությունները թույլ կտան տիրապետել կազմակերպության իրական վիճակին, ստանալ տարատեսակ վերլուծություններ ու հաշվետվություններ: Համակարգերի ներդրումը թույլ կտա ստեղծել միասնական տվյալների բազա` ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները: