ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի առևտրային համակարգ: Անվճար !!!

Հայկական Ծրագրեր ընկերությունը թողարկել է ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի ԱՆՎՃԱՐ համակարգ փոքր խանութների համար:
ՀԾ-Վաճառատեղը ապահովում է փոքր խանութների լիարժեք ավտոմատացում:


ՀԾ-Վաճառատեղ hամակարգի համակցումը նոր սերնդի ՀԴՄ-ների և առևտրային սարքավորումների հետ հեշտացնում են վաճառքի գործընթացը` հնարավորություն տալով արագ սպասարկել հաճախորդներին: ՀԴՄ կիրառող բազմաթիվ կազմակերպություններ, օգտագործելով ՀԾ-Վաճառատեղ համակարգը, հնարավորություն կունենան խուսափել լրացուցիչ, որոշ դեպքերում զգալի ծախսերից, որոնք անհրաժեշտ են վաճառքների ավտոմատացման համակարգեր ձեռք բերելու և ներդնելու համար:


ՀԾ-Վաճառատեղ համակարգով կարելի է կատարել խանութի կարևոր գործառույթները.
Վաճառք
  • հաճախորդի արագ սպասարկում
  • գծիկավոր կոդ կարդացող սկաների կիրառում
  • կանխիկ վճարման ընդունում և մանրադրամի հաշվարկ
  • տոկոսային զեղչի կիրառում
  • ապառիկ վաճառք և գնորդների հետ փոխհաշվարկներ
  • ապրանքային կտրոնի տպում
  • նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառում
  • քաշային ապրանքի վաճառք
  • գնացուցակների հետ աշխատանք և տպում
  • գնապիտակների տպում
Գնումներ
  • ապրանքների ձեռքբերում
  • ապրանքների ինքնարժեքի հաշվառում միջին կշռված մեթոդով
  • մատակարարների հետ փոխհաշվարկներ
Հաշվետվություններ
  • ապրանքների գումարա-քանակային շարժ և մնացորդներ
  • ապրանքների վաճառքների գումարային և քանակային ծավալների վերլուծություններ
  • գնորդների և մատակարարների պարտք ու պահանջներ
  • եկամուտ և ծախսեր
  • վերլուծական դիագրամներ

Ավելին ՀԾ-Վաճառատեղ համակարգի մասին
Patver software_of_the_year Support center phone number