Թողարկվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի նոր` 4.10.0 տարբերակը
Նոյեմբերի 28-ին թողարկվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի նոր` 4.10.0 տարբերակը: Կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ավելացել են նոր հնարավորություններ, մասնավորապես`
- Վաճառք փաստաթղթի հիման վրա ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն
- e-Invoicing համակարգից արտահանված հարկային հաշիվները շարժական մասին տրամադրելու հնարավորություն
- Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերը e-Invoicing համակարգում որպես Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ ներմուծելու հնարավորություն
- Ապրանքների փոխանակումը գրանցելու հնարավորություն
- Հավաքագրված պատվերներն ըստ առաքող մեքենաների բաշխելու հնարավորություն` հաշվի առնելով քարտեզի վրա խանութների դիրքերը
- Շարժական մասում ապրանքների հավաքման պատուհանում հավաքված ապրանքների հանրագումարը դիտելու հնարավորություն
- Շարժական մասում ապրանքների և գնորդների վերաբերյալ մի շարք հաշվետվությունների ավելացում
- Շարժական մասում ծրագրի ուղղորդիչը թաքցնելու հնարավորություն
- Շարժական մասում առևտրի կետի էջի դիզայնի փոփոխություն
- Շարժական մասում ցուցադրական տարբերակով աշխատելու հնարավորություն
- և այլն
Տարբերակում տեղ գտած փոփոխությունների և լրացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ
այստեղ: