Թողարկվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի նոր` 4.7.0 տարբերակը
Ապրիլի 1-ին թողարկվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի նոր` 4.7.0 տարբերակը: Կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ավելացել են նոր հնարավորություններ, մասնավորապես`
- Գրասենյակային մասում ավելացել է Տվյալների ընդունում պատվերների հարթակից ԱՇՏ, որտեղից հնարավոր է դիտել պատվերների հարթակից ստացված պատվերները` խմբագրման, հաստատելու/մերժելու հնարավորությամբ
- Ապրանքների լրացուցիչ չափման միավոր սահմանելու և փաստաթղթերում կիրառելու հնարավորություն
- Գնորդի պարտքի սահմանաչափի ստուգման հնարավորություն
- Փոփոխվել է համակարգի շարժական մասի արտաքին տեսքը
- Շարժական մասում նախկինում գրանցված վաճառքները դիտելու հնարավորություն
- Առևտրի կետերի Կոնտակտները շարժական մասից փոփոխելու և փոփոխված տվյալները գրասենյակային մաս ուղարկելու հնարավորություն
- Հնարավոր է սահմանել առևտրի կետերի աշխարհագրական դիրքի ֆիքսման հնարավորությունը և ռեժիմը
- և այլն
Տարբերակում տեղ գտած փոփոխությունների և լրացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ
այստեղ