Ստեղծվել է ՀԾ-Վճարումներ ինտեգրացիոն ծառայությունը, որով ՀԾ-Բանկ համակարգն օգտագործող կազմակերպության հաճախորդները կարող են որոշակի բանկային գործարքներ, օրինակ` վարկերի պարտքի մարում կատարել ՀԾ-Բանկ համակարգն օգտագործող այլ կազմակերպությունների գրասենյակներից կամ կանխիկ մուտքի տերմինալներից։
ՀԾ-Վճարումներ ինտեգրացիոն ծառայությունը մեծ հարմարավետություն է ստեղծում վերջնական օգտագործողների համար` թույլ տալով բանկային գործարքները կատարել իրենց առավել հարմար ֆինանսական կազմակերպության գրասենյակից կամ կանխիկ մուտքի տերմինալից: ՀԾ-Բանկ համակարգն օգտագործող կազմակերպություններն իրենց հերթին ազատվում են քաղվածքից վճարումները վերծանելու, գործարքը ճիշտ ձևակերպելու, ինչպես նաև սխալներն ուղղելու խնդիրներից: Սա ապահովում է բիզնես պրոցեսների կատարելագործում և ծախսերի կրճատում:
ՀԾ-Վճարումներ ինտեգրացիոն ծառայությունը կարող են մատուցել ՀԾ-Բանկ համակարգն օգտագործող կազմակերպությունները: Տեսնել ցուցակը: