2013 թ. փետրվարին Հայկական Ծրագրեր ընկերության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է Բանկում ներդնել ՀԾ-Բանկ համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 2007 թ.-ից հանդիսանում է ՀԾ-Բանկ համակարգի օգտագործող: Բանկում արդեն ներդրված են Արժեթղթերի հաշվառման և Պլաստիկ քարտեր (ԱրՔա) ենթահամակարգերը, որոնք օգտագործվում են համապատասխան գործընթացների ռեալ ժամանակում իրականացման նպատակով:
Նոր ենթահամակարգերի ներդրման նպատակը ՀՀ օրենսդրությանը համապատասխան հաշվապահական հաշվառման և ԿԲ հաշվետվությունների ստացման լիարժեք ավտոմատացումն է: «ՀԾ-Բանկ» համակարգն ապահովելու է`
Հայաստանում սա աննախադեպ պրոյեկտ է, որի շրջանակներում իրականացվում է երկու մեծ բանկային ավտոմատացման համակարգերի միակցում: Բանկի բիզնես գործընթացների մի մասը կատարվելու է բանկի սեփական համակարգով, իսկ մի ուրիշ մասը` ՀԾ-Բանկ համակարգով: Որոշ, ավելի բարդ գործընթացների դեպքերում կօգտագործվեն երկու համակարգերն էլ` գործընթացը կսկսվի մի համակարգում և կշարունակվի մյուսում: Արդյունքում բանկը կստանա ՀՀ օրենսդրության պահանջներին և իր միջազգային խումբ հանդիսացող վերադասին բավարարող ամբողջական հաշվառում: