2018թ. հունվարին Հայկական Ծրագրեր ընկերությունը ստացավ ISTQB Gold Partner կարգավիճակ:
ISTQB-ն Որակի Ապահովման սերտիֆիկացիա տրամադրող համաշխարհային առաջատար ընկերություն է:
2017թ. տարեվերջյան տվյալներով աշխարհում առկա է ավելի քան 740.000 ISTQB հանձնած քննություն և 535,000 տրամադրված հավաստագիր:
ISTQB® Certified Tester բազմամակարդակ ծրագիրը մասնագիտական զարգացման լայնորեն ընդունված ուղի է ՏՏ ոլորտի որակի ապահովման մասնագետների համար:
ISTQB Gold Partner կարգավիճակը կարող են ստանալ այն ընկերությունները, որոնք ունեն որակի ապահովման տեխնիկաների իմացության ու փորձառության բարձրագույն մակարդակ և որոշակի թվով ISTQB-ի կողմից սերտիֆիկացված մասնագետներ: Հայկական Ծրագրեր ընկերությունն ունի 10 ISTQB-ի սերտիֆիկացված մասնագետներ, 13 սերտիֆիկատ: