Ավարտվեց ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրումը Ջերմուկ Գրուպ ընկերությունում

2013թ. հուլիսին ավարտվեց ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրումը Ջերմուկ Գրուպ ընկերությունում:


Ջերմուկ Գրուպ ընկերությունը զբաղվում է ՀՀ-ում և աշխարհի մի շարք երկրներում հայտնի «Ջերմուկ» հանքային ջրի և «Բյուրեղ» աղբյուրի ջրի արտադրությամբ:

Հայկական Ծրագրեր ընկերության ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգերի ներդրումը պայմանավորված էր ընկերությունում տնտեսական գործառնությունների առավել արդյունավետ և համակարգված կառավարման, աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Ջերմուկ Գրուպ ընկերության գլխավոր հաշվապահ պրն. Կ. Թադևոսյանը հատկապես կարևորում է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրումն ընկերությունում: Նրա խոսքերով`

«Առանձնակի ուշադրության է արժանի ընկերությունում ներդրված և արդեն հաջողությամբ շահագործվող ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը, որը, թերևս, ընկերության համար ունի ռազմավարական նշանակություն: Ավելի քան քսան ձեռքի համակարգիչներով կազմակերպված շարժական առևտուրը անհամեմատ բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը: Համակարգը երաշխավորում է հաճախորդների բարձրակարգ սպասարկում, կազմակերպված և կայուն շուկայավարություն, վաճառքների ճշգրիտ վերլուծություն և արդյունավետ պլանավորում, հաճախորդների պատվերների հաշվառում և վերլուծություն»:

Patver software_of_the_year Support center phone number