Ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը Ջերմուկ Գրուպ ընկերությունում

2013թ. հուլիսին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը Ջերմուկ Գրուպ ընկերությունում: Ներդրվել են հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Աշխատավարձ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Ինքնարժեք

Ներդրվել է նաև ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ–Շարժական Առևտուր) համակարգը:


Ջերմուկ Գրուպ ընկերությունը զբաղվում է ՀՀ-ում և աշխարհի մի շարք երկրներում հայտնի «Ջերմուկ» հանքային ջրի և «Բյուրեղ» աղբյուրի ջրի արտադրությամբ:

Հայկական Ծրագրեր ընկերության ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ–Շարժական Առևտուր) համակարգերի ներդրումը պայմանավորված էր ընկերությունում տնտեսական գործառնությունների առավել արդյունավետ և համակարգված կառավարման, աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Ջերմուկ Գրուպ ընկերության գլխավոր հաշվապահ պրն. Կ. Թադևոսյանը իր կողմից կարևորվող բազմաթիվ ծրագրային լուծումներից առավել ինքնատիպ և հատկանշական է համարում որոշները և նշում է համակարգի ներդրումից կազմակերպության ստացած օգուտները: Նրա խոսքերով`

  • Այժմ անհամեմատ ավելի դյուրին է դարձել ավելի քան 350 աշխատակիցների աշխատավարձերի հաշվառումը, անձնական տվյալների կառավարումը:
  • Ընկերության գործառնական կարևորագույն պրոցեսները դարձել են առավել վերահսկելի և համակարգված:
  • Օգտագործելով համակարգերի լայն հնարավորությունները` ընկերությունը պատրաստ է արագ արձագանքել օրեցօր զարգացող տեխնոլոգիաներին, օրենսդրական բարեփոխումներին, տվյալների հաշվառմանն ու վելուծություններին վերաբերվող նոր մոտեցումներին ու պահանջներին:
  • Կարգավորվել և հեշտացել է պահեստների հաշվառումը, ապրանքանյութական արժեքների շրջանառությունը դարձել է հեշտ կառավարելի, անհամեմատ բարձրացել է արտադրական գործընթացների վերահսկման արդյունավետությունը, ստեղծված են արտադրական ինքնարժեքը հաշվառելու և դրա գծով բազմաբովանդակ տեղեկատվություն ստանալու լայն հնարավորություններ:
  • Բարձր գնահատականի են արժանի համակարգում ներդրված, ընկերությունում կարևոր նշանակություն ունեցող հեռահար աշխատանքի անվտանգ ու ճկուն հնարավորությունները: Տնտեսական գործարքների իրականացումը և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը օգտագործողների համար հասանելի է իրական ժամանակում՝ առանց գործունեության իրականացման հասցեների միջև եղած հեռավորության` նախկինում որպես խոչընդոտ հանդիսացող գործոնի:
  • Ընկերությունում տվյալների պաշտպանվածության և ամբողջականության խնդիրը այլևս լուծված է:
  • Համակարգում հիանալի լուծումներ են տրված տարբեր վերլուծական հաշվետվությունների պատրաստման համար ծախսվող ժամանակի կրճատման ուղղությամբ: Համակարգի ներկառուցված հաշվետվական հզոր հնարավորություններից բացի հատուկ ուշադրության է արժանի նաև OLAP տեխնոլոգիան:

Առանձնակի ուշադրության է արժանի ընկերությունում ներդրված և արդեն հաջողությամբ շահագործվող ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ–Շարժական Առևտուր) համակարգը, որը, թերևս, ընկերության համար ունի ռազմավարական նշանակություն: Ավելի քան քսան ձեռքի համակարգիչներով կազմակերպված շարժական առևտուրը անհամեմատ բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը: Համակարգը երաշխավորում է հաճախորդների բարձրակարգ սպասարկում, կազմակերպված և կայուն շուկայավարություն, վաճառքների ճշգրիտ վերլուծություն և արդյունավետ պլանավորում, հաճախորդների պատվերների հաշվառում և վերլուծություն:

Patver software_of_the_year Support center phone number