Պայմանագիր Ջոնսոն ընդ Ջոնսոն ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ
2013թ. ապրիլին Հայկական Ծրագրեր ընկերության և Ջոնսոն ընդ Ջոնսոն ընկերության հայաստանյան ներկայացուցչության միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է կազմակերպությունում ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Աշխատավարձ
Համակարգի ներդրումը թույլ կտա Ջոնսոն ընդ Ջոնսոն ընկերության հայաստանյան ներկայացուցչության տվյալները ինտեգրել գլխամաս կազմակերպության տվյալների հետ` համապարփակ ֆինանսական հաշվետվություններ ստանալու նպատակով:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ապահովելու է`
- Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ