Պայմանագիր Լիտոկոլ ԱՄ ԿՈ ընկերության հետ
2013թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Լիտոկոլ ԱՄ ԿՈ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի Լիտոկոլ ԱՄ ԿՈ ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգը հետևյալ ենթահամակարգերով.
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Արտադրանքի ինքնարժեք
- Աշխատավարձ
- Կադրեր
Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.
- Միջազգային ստանդարտներին համապատասխան հարկային, ֆինանսական հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ