Պայմանագիր Մառանիկ ընկերության հետ

2013թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Մառանիկ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի Մառանիկ ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգը հետևյալ ենթահամակարգերով.

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Արտադրանքի ինքնարժեք
  • Աշխատավարձ
  • Կադրեր

Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ, խմբավորել և մանրամասնեցնել տվյալները: Հնարավորություն է ստեղծվում նաև փոփոխել հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքը: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:


ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Միջազգային ստանդարտներին համապատասխան հարկային, ֆինանսական հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number