Ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը Նատալի Ֆարմ ընկերությունում
2013թ. հունիսին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը Նատալի Ֆարմ ընկերությունում: Ներդրվել են հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Աշխատավարձ
- Կադրեր
- Ծրագրային կապուղի
ՀԾ-Ձեռնարկություն համակարգն հնարավորություն է ընձեռում իրականացնել`
- Հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ