2013թ. հունիսին Հայկական Ծրագրեր ընկերության և ՀՀ Նախագահի աշխատակազմի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ներքին պատվերներ ենթահամակարգը: ՀՀ Նախագահի աշխատակազմը 2005թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ ենթահամակարգերը:
Ներքին պատվերներ ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ՀԾ-Ձեռնարկություն համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները: