2013թ.-ի մայիսին կթողարկվի ՀԾ-Հաշվապահ համակարգի նոր տարբերակը
Նոր ՀԾ-Հաշվապահ –ը նոր սերնդի հաշվապահական համակարգ է, որի մշակման ժամանակ կիրառվել են ծրագրավորման .Net Framework 4.0, Windows Presentation Foundation ժամանակակից տեխնոլոգիաներ:
Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
- Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու վրա ծախսվող ժամանակից և անհարմարությունից:
- Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:
- Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:
- Համակարգն ունի գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի` իրեն առավելապես հարմար տեսքը:
Ավելի հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
- Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, բանաձևերի ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:
- Համակցում Excel-ի հետ: Շնորհիվ նոր լրամշակման, Excel-ում ավելանում են բանաձևեր, որոնք թույլ են տալիս Հաշվապահ համակարգից քաղել տվյալներ: Դրանց վրա կիրառելով Excel-ի լայն հաշվարկային ու վերլուծական հնարավորությունները, կարելի է ստանալ պրակտիկորեն կամայական հաշվետվություն:
Հաշվապահությունն ու բանկային հաշիվների կառավարումը մեկ համակարգից
- ՀԾ-Հաշվապահ-ի նոր տարբերակն առաջին համակարգն է, որն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից: