Նոր` «Ածանցյալ գործիքներ» ենթահամակարգ ՀԾ-Բանկ համակարգում

ՀԾ-Բանկ համակարգում ավելացել է նոր ենթահամակարգ` «Ածանցյալ գործիքներ», որի ցուցադրությունը տեղի ունեցավ 2015 թվականի փետրվարի 25-ին Հայկական Ծրագրեր ընկերությունում: Ցուցադրությանը մասնակցում էին «Ածանցյալ գործիքների» բնագավառում ակտիվ գործունեություն ունեցող ՀԾ Բանկ համակարգի հաճախորդ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները:


Ցուցադրման ընթացքում ներկայացվեցին.
  • Ենթահամակարգի աշխատանքի ընդհանուր սկզբունքները` իրավասություններ, կարգավորումներ
  • Պայմանագրերի հաշվառման ընդհանուր գործընթացները
  • Պայմանագրերի դիզայն ըստ տեսակների` արժութային սվոփ, փոխարժեքային սվոփ, տոկոսադրույքային սվոփ, ֆյուչերս և ֆորվարդ
  • Հաշվապահական ձևակերպումները
  • ՀՀ ԿԲ հաշվետվություններում տվյալների ավտոմատ արտացոլումը

Պատվիրատու կազմակերպություններին ենթահամակարգը կտրամադրվի ՀԾ-Բանկ համակարգի հաջորդ տարբերակով:

Patver software_of_the_year Support center phone number