Ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը Պետական Եկամուտների Կոմիտեում
2013թ. դեկտեմբերին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը ՀՀ կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեում: Ընկերությունում ներդվել են ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը.
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Պատվերներ
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը հնարավորություն է ընձեռում իրականացնել.
- Հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Հաշվառում մասնաճյուղերի համար
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ