Պայմանագիր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ

2013թ. օգոստոսին Հայկական Ծրագրեր և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ՊԵԿ-ում ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակը: Ներդրվելու են հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Պատվերներ

Համակարգի ներդրումը թույլ կտա ստեղծել միասնական տվյալների բազա, ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել փաստաթղթաշրջանառությունը:

Բազմամասնաճյուղային տարբերակի ներդրումը հնարավորություն կտա գլխամասում տիրապետել մասնաճյուղերի տվյալներին և վերահսկել նրանց աշխատանքը, ստանալ հաշվետվություններ ինչպես ամբողջ կազմակերպության, այնպես էլ առանձին մասնաճյուղերի համար:


ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռնի`
  • Վարել բյուջետային և արտաբյուջետային հաշվառումները գլխամասի և մասնաճյուղերի համար
  • Կառավարել հիմնական միջոցները և նյութական արժեքները
  • Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը
  • Կատարել բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Պատրաստել բյուջետային և արտաբյուջետային հաշվետվություններ
Patver software_of_the_year Support center phone number