Ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը ՍԱՍ-Գրուպ ընկերությունում
2013թ. հուլիսին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը ՍԱՍ-Գրուպ ընկերությունում: Կազմակերպությունում ներդվել են ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Աշխատավարձ
- Կադրեր
ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ընձեռում է հետևյալ հնարավորությունները`
- Հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Հաշվառում մասնաճյուղերի համար
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ