2012 թ. նոյեմբերին ավարտվեց ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ–Շարժական Առևտուր) համակարգի մշակումը

ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ-Շարժական Առևտուր) համակարգը Հայկական Ծրագրեր ընկերության նոր մշակումն է, որը թույլ է տալիս ամբողջությամբ ավտոմատացնել ապրանքների մատակարարման գործընթացը` սկսած պատվերների հավաքումից, մինչև առաքում և ապրանքների շուկայական առաջխաղացում:

ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ-Շարժական Առևտուր) hամակարգը բազմապատկում է պատվեր ընդունող գործակալների, առաքիչների, իրացումները գրանցող և վերլուծող մասնագետների արդյունավետությունը` տրամադրելով նրանց աշխատանքի միասնական միջավայր: Գրասենյակի և առաքիչների միջև առցանց տվյալների փոխանակման շնորհիվ մատակարարման շղթայի յուրաքանչյուր մասնակից մշտապես տիրապետում է իրեն անհրաժեշտ տվյալների վերջին վիճակին:


Համակարգի հիմնական առավելություններն են`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ առևտրի կետերի
  • Պատվերների հավաքագրում առևտրի կետերից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի ճկուն նկարագրման հնարավորություն ըստ ապրանքների, վաճառքի կետերի և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով

ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ–Շարժական Առևտուր) համակարգը համատեղելի է Անդրոիդ 4.0 համակարգով աշխատող շարժական սարքերի հետ: Դրանք կարող են լինել ինչպես բջջային հեռախոսներ, այնպես էլ 7'' էկրանով պլանշետներ:

ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ-Շարժական Առևտուր) համակարգը սերտորեն համակցված է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետ: Երկու համակարգերի միջև իրացումների և վճարումների փաստերի սահուն փոխանակումը կազմակերպության համար ապահովում է աշխատանքի մեծ հարմարավետություն, աշխատաժամանակի տնտեսում, սխալների բացառում:

Patver software_of_the_year Support center phone number