Այս ամռանը Արցախի Մարտակերտի շրջանում կազմակերպվեց ամառային գիտական դպրոց-սեմինար: Սեմինարն անց կացվեց հայ լեգենդար գիտնական և կոնստրուկտոր ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի հայրենի Ծմկահող գյուղում:
Կազմակերպիչներն էին Երևանի Պետական Համալսարանը, ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը, Արցախի Պետական Համալսարանը, Հայկական Ծրագրեր ընկերությունը, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Ծմկահող գյուղական համայնքը:
Սեմինարը «Բարդ ֆիզիկական և կենսաբանական համակարգերի տեխնոլոգիաներ» թեմայով էր: Կարդացվեցին դասախոսություններ ծրագրավորում, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից: Դպրոց-սեմինարին մասնակցել են ուսանողներ Հայաստանից և Արցախից, դասախոսներ և ասպիրանտներ Երևանի և Արցախի համալսարաններից և արտերկրից: